հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ադրբեջանն ու Հայաստանը ռազմավարական սխալ են թույլ տվել․ Իրանցի պատգամավոր

Ադրբեջանն ու Հայաստանը ռազմավարական սխալ են թույլ տվել․ Իրանցի պատգամավոր

Ադրբեջանն ու Հայաստանը ռազմավարական սխալ են թույլ տվել։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը, հաղորդում է Pars Today-ը։

Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն հաշվի չեն առել տարածաշրջանի շահերը

«Մենք պետք է համապարփակ պատկերացում ունենանք Զանգեզուրի հարցի վերաբերյալ, դա միայն տարանցիկ ճանապարհ չէ։ Ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում որևէ նվաճում կամ անվտանգություն չի բերել որևէ երկրի։

ԱՄՆ ներկայությունը Կովկասում նույնպես որևէ արդյունք չի բերի», - նշել է իրանցի խորհրդարանականը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: