հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախում ռուս խաղաղապահների մեքենան գնդակոծելու համար կան ձերբակալվածներ

Արցախում ռուս խաղաղապահների մեքենան գնդակոծելու համար կան ձերբակալվածներ

Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել, հայտնել է ՌԴ իրավապահ մարմիններից մեկի հավաստի աղբյուրը։

«Հանցագործության առաջին կասկածյալները բերման են ենթարկվել»,- ասաց նա։

Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ճանաչվել ռուս զինծառայողների մահվան մեջ, հեռացվել է իր պարտականություններից,- այս մասին գրում է Ռիա Նովոստին:

Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի բնակիչներին տարհանելիս գնդակոծության հետեւանքով ռուս խաղաղապահներ են զոհվել։

  • Կիսվել: