հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի վարչապետը ժամանել է Վրաստան

Ադրբեջանի վարչապետը ժամանել է Վրաստան

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ժամանել է Թբիլիսի, տեղեկացնում է Առաջին վրացական ալիքը:

Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարությունը՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, Վրաստանում ԱՀ դեսպան Ֆաիգ Գուլիևը և ԱՀ-ում Վրաստանի դեսպան Զուրաբ Փաթարաձեն:

Ալի Ասադովը և նրա պատվիրակությունը Վրաստան են այցելել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումի շրջանակներում: Ֆորումի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցելու է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումին։

 

  • Կիսվել: