հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի ու Սլովակիայի ՊՆ ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության հարցը

Ադրբեջանի ու Սլովակիայի ՊՆ ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության հարցը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ ընդգծվել է Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Կարևորվել է ադրբեջանական բանակի հետ փորձի փոխանակման ընդլայնումը, ժամանակակից մարտական գործողությունների ուսումնասիրությունը:

Բացի այդ՝ կողմերը քննարկել են նաև ռազմական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

  • Կիսվել: