չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն են ստորագրել

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն են ստորագրել

Այսօր Բաքվում կայացել է եռակողմ հանդիպում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցրեր, ինչպես նաև եռակողմ զորավարժությունների և վարժանքների շրջանակի ընդլայնման կարևորությունը։

՛՛Վստահություն է հայտնվել, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ընդլայնումը կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը ոչ միայն մեր երկրներում, այլև տարածաշրջանում՛՛,-նշված է կողմերի ստորագրած արձանագրության մեջ:

  • Կիսվել: