հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման  առաջընթացը

Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման  առաջընթացը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այսօր հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արաքս գետի վրա ՛՛Խուդաֆերին՛՛ և ՛՛Գըզ Գալասի՛՛ հիդրոէլեկտրակայանների կառուցման առաջընթացի, ինչպես նաև մի շարք նոր նախագծերի շուրջ, որոնք կիրականացվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում նոր իրողությունները։

 

  • Կիսվել: