կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ադրբեջանի փոխարտգործնախարարը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հանդիպել է Բաքվում Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուի հետ, հաղորդում Է ISNA գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային գործընթացները:

Դեմիրչիլուն նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամության և եղբայրության հիման վրա:

Կողմերը կարևորել են փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության շարունակականությունը և երկկողմ կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

 

  • Կիսվել: