հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի պատգամավորը «Լաչինի միջանցքում ադրբեջանական դիրք տեղադրելու մասին» գաղափար է հնչեցրել

Ադրբեջանի պատգամավորը «Լաչինի միջանցքում ադրբեջանական դիրք տեղադրելու մասին» գաղափար է հնչեցրել

Ադրբեջանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին «Լաչինի միջանցքում ադրբեջանական դիրք տեղադրելու մասին» գաղափար է հնչեցրել։

Ելույթ ունենալով միլի մեջլիսի նիստին՝ խորհրդարանականը Ռուսաստանին մեղադրել է հակաադրբեջանական քաղաքականություն վարելու մեջ։

«Մի կողմից Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությունը, մյուս կողմից Լավրովի հայտարարություններն Ադրբեջանի դեմ են։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը լիազորված չէ ինքնուրույն գործել։ Իրականում սրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ հայամետ ուժեր»,- ասել է Աղամալին։ Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է Լաչինի միջանցքում ստեղծի իր վերահսկողական դիրքը։

Նշենք, որ հայտարարությունը լիովին սպասելի էր։ Ադրբեջանն արդեն երկար ժամանակ հանդես է գալիս ամենատարբեր անհիմն նախատինքներով ու մեղադրանքներով, որոնք նպատակ ունեն «հիմքեր» ստեղծելու Լաչինի միջանցքի նկատմամբ ոտնձգությունների համար։

  • Կիսվել: