երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի նոր ռազմական կցորդին

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի նոր ռազմական կցորդին

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ ռազմական կցորդ Գաֆար Գյորենը հանդիպել է  Զաքիր Հասանովին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, ողջունելով թուրք հյուրին՝ Հասանովը շնորհավորել է նրան իր գործունեության մեկնարկի կապակցությամբ։

Հասանովը Թուրքիայի ռազմական կցորդին հաջողություն է մաղթել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հետագա գործունեության մեջ։

  • Կիսվել: