շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանի պաշտոնատար անձիք խոստացել են քայլեր ձեռնարկել տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար․ Իրանի ԱԳՆ

Ադրբեջանի պաշտոնատար անձիք խոստացել են քայլեր ձեռնարկել տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյան հայտարարել է, որ  իրենց հետ հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնատար անձիք խոստացել են քայլեր ձեռնարկել տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար։

«Ի՞նչն է մեզ անհանգստացնում Հարավային Կովկասում․ առաջինը՝ որոշ արտասահմանյան ուժեր փորձում են ազդել այդ տարածաշրջանի վրա՝ նրա սահմանները փոխելու համար, փակելու սահմանային անցակետերը կամ տեղափոխել դրանք։ Միևնույն ժամանակ՝ մենք նշում ենք ահաբեկիչների ներկայությունը, որոնք հայտնվել են այնտեղ Ղարաբաղում պատերազմի ժամանակ... Մեր հետ հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնատար անձիք խոստացել են քայլեր ձեռնարկել տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար»,- մասնավորապես նշել է նախարարը։

  • Կիսվել: