երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը վերացնելու կոչ արած ռուս պատգամավորի նկատմամբ Ադրբեջանում միջազգային հետախուզում է հայտարարվել

Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը վերացնելու կոչ արած ռուս պատգամավորի նկատմամբ Ադրբեջանում միջազգային հետախուզում է հայտարարվել

Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը վերացնելու կոչ արած Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ Ադրբեջանում միջազգային հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նա այդ երկրին «խստորեն և միանշանակ» պատժելու պահանջով էր հանդես եկել Արցախում ռուս խաղաղապահների դեմ ագրեսիայի և նավթարդյունաբերությանը միջուկային հարված հասցնելու առաջարկի համար։

Դելյագինը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք՝ ագրեսիվ պատերազմի կոչեր հնչեցնելու, ահաբեկչության, սպառազինության կիրառման սպառնալիքի և ազգային ատելություն սերմանելու հոդվածներով։

«Թուրքական պրոքսին, այսպես կոչված, «պետություն» Ադրբեջանը, փորձում է մեզ համար երկրորդ ճակատ բացել։ Ու Ռուսաստանը պետք է գործի անվարան ու խիստ։ Օրինակ, մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը։ Պետք է այն ոչնչացնել», - ասել էր նա։

Ավելի վաղ Կրմելից արձագանքել էին, նշելով, որ «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը՝ Լեռնային Ղարաբաղում երկրորդ ճակատ բացելու փորձերի համար, չի համապատասխանում պաշտոնական Մոսկվայի տեսակետին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: