Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը ադրբեջանցիներին անվանել է «Ռուսաստանի ամենահին բնիկ ժողովուրդը»
Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարով ադրբեջանցիներին անվանել է «Ռուսաստանի ամենահին բնիկ ժողովուրդը»։
Թոֆիկ Զուլֆուգարովի խոսքով՝ վերջերս որոշ անձինք կոչ են անում ադրբեջանցիներին «վերադառնալ իրենց Ադրբեջան»։ «Նրանք ի՞նչ նկատի ունեն։ Որ Ռուսաստանի ամենահին բնիկ բնակչությունը պետք է լքի՞ իր երկիրը», - հարց է հղել նախկին ԱԳ նախարարը։


