Ադրբեջանի կողմից պատգամավոր Միխայիլ Դելյակինին միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը նյարդային ու սխալ է․ Պետդումա
Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյակինին միջազգային հետախուզում հայտարարելու որոշումը նյարդային ու սխալ է։ Այս մասին ասված է Պետդումայի միջազգային կապերի մշտական հանձնաժողովի հայտարարությունում, հայտնում է Ria.ru—ն։
«Ադրբեջանի այս քայլը նյարդային ու սխալ է։ Կոչ ենք անում կողմերին ավելի զսպված լինել», - ասված է հայտարարությունում։
Դելյագինը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք՝ ագրեսիվ պատերազմի կոչեր հնչեցնելու, ահաբեկչության, սպառազինության կիրառման սպառնալիքի և ազգային ատելություն սերմանելու հոդվածներով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը Դելյագինին միջազգային հետախուզում էր հայտարարել այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե Բաքուն Լեռնային Ղարաբաղում ռուսական կողմի համար երկրորդ ճակատ է բացում և կոչ էր արել ոչնչացնել ադրբեջանական նավթային արդյունաբերությունը։
Ավելի վաղ Կրմելից արձագանքել էին, նշելով, որ «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը՝ Լեռնային Ղարաբաղում երկրորդ ճակատ բացելու փորձերի համար, չի համապատասխանում պաշտոնական Մոսկվայի տեսակետին։