հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ադրբեջանի խորհրդարանի նախագահն առաջին անգամ կին է ընտրվել

Ադրբեջանի խորհրդարանի նախագահն առաջին անգամ կին է ընտրվել

Ադրբեջանի Միլի մեջլիսն այսօր կայացած իր առաջին նիստում խորհրդարանի նախագահ է ընտրել Սահիբա Ալի ղըզը Գաֆարովային, հաղորդում է TASS-ը։

Նրա թեկնածությունն առաջադրել էր «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցությունը, որի ներկայացուցիչները օրենսդիր մարմնի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով 70 մանդատ են շահել 125-ից։

Նշվում է, որ անկախության տարիների ընթացքում առաջին անգամ երկրի խորհրդարանը կին Է գլխավորում:

  • Կիսվել: