կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի կառավարությունն ու ՄԱԿ-ը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու շուրջ. Դյուժարիկ

Ադրբեջանի կառավարությունն ու ՄԱԿ-ը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու շուրջ. Դյուժարիկ

Ադրբեջանի կառավարությունն ու ՄԱԿ-ը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու շուրջ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը: Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ առաքելությունն իրականացվում է Ադրբեջանի հրավերով և աջակցությամբ: Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում են լինելու հումանիտար, ինչպես նաև պաշտպանության հետ կապված հարցեր:
 
«Այն կմեկնի հանգստյան օրերին: Առաքելությունը կղեկավարի ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի ղեկավար Ռամեշ Ռաջասինգհեմը, ինչպես նաև Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան: Առաքելության կազմում կընդգրկվեն ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության տեխնիկական թիմը և կազմակերպության տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ: Մենք 30 տարի մուտք չենք ունեցել այնտեղ, այնպես որ սա շատ կարևոր իրողություն է: Թիմը կփորձի գնահատել տեղում իրավիճակը և հստակեցնել թե՛ այնտեղ մնացած, թե՛ հեռացող մարդկանց հումանիտար կարիքները»,- ասել է Դյուժարիկը:

Նա նաև նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի թիմն աշխատում է երկրի կառավարության հետ և աջակցություն տրամադրում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից ժամանած փախստականների մեծ թիվը։

  • Կիսվել: