երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ադրբեջանի ԳՇ պետը և Թուրքիայի ԳՇ հետախուզության պետը քննարկել են ռազմական համագործակցության զարգացումը

Ադրբեջանի ԳՇ պետը և Թուրքիայի ԳՇ հետախուզության պետը քննարկել են ռազմական համագործակցության զարգացումը

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն ընդունել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ Իսմայիլ Գյունայդինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Կողմերը կարևորել են երկու երկրների բանակների միջև փոխգործակցության և ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության զարգացումը:

Քննարկվել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

  • Կիսվել: