երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

Նոյեմբերի 13-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի եռակողմ հանդիպումը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Եռակողմ հանդիպմանը ստորագրվել է «Համաձայնագիր Ադրբեջանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին»։

Նախագահները Բաքու են այցելել մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովին (COP29):

 

 

  • Կիսվել: