ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի և ՌԴ-ի ԱԳՆ տեղակալները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի և ՌԴ-ի ԱԳՆ տեղակալները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

Ինչպես հաղորդվում է՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը։

Մամեդովն ու Գալուզինը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի աշխատանքների մասին։

Մամեդովը հայկական կողմին մեղադրել է ՛՛սադրանքների՛՛ համար, որոնք, ըստ նրա, ՛՛հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՛՛:

  • Կիսվել: