Ադրբեջանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մոտեցել է 400 մլն դոլարի
Ս․թ․ հունվար-հոկտեմբերին Իրանի հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը կազմել է 395 մլն դոլար։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 3,2%-ով կամ 12,8 մլն դոլարով։
Այս տարվա 10 ամսում Ադրբեջանից Իրան է արտահանվել 12,3 մլն դոլարի արտադրանք, իսկ Իրանից Ադրբեջան՝ 382,7 մլն դոլարի ապրանք։