հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասին

Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասին

Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ։ Տեղեկությունը հայտնել է Azertaj-ը, փոխանցում է parstoday.com-ը:

Հանդիպմանը նշվել է բոլոր ոլորտներում բարեկամ և մերձավոր հարևան երկրների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Շոշափվել են պաշտպանության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտների օրակարգային հարցեր։

Մտքեր են փոխանակվել արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման, այցելությունների կազմակերպման, փորձի փոխանակման ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։

Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությունը լիովին վերացված է, իրենք կարողացել են հաղթահարել թյուրիմացությունները։ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին էլ մի քանի օր անց վստահեցրեց, որ երկու երկրի հարաբերություններում նոր փուլ է սկսվել:

 

  • Կիսվել: