կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ադրբեջանի դեմ հարձակումը բացարձակապես անընդունելի է. Իսրայելի ԱԳՆ

Ադրբեջանի դեմ հարձակումը բացարձակապես անընդունելի է. Իսրայելի ԱԳՆ

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Գեդեոն Սաարը:

Վերջինս հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է «Ադրբեջանի դեմ Իրանի կանխամտածված և բացահայտ ագրեսիան»: Սաարը նշել է, որ դա բացարձակապես անընդունելի է։

«Իսրայելը վճռական է՝ շարունակելու ռազմական գործողությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին»,-ասել է Իսրայելի ԱԳ նախարարը:

 

  • Կիսվել: