հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի արտգործնախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի արտգործնախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած բանակցություններում քննարկել են համագործակցության հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը, գրում է ТАСС-ը։

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության ներկա վիճակի և ապագա հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գործողություններին Ադրբեջանի մասնակցության հարցին՝ միջազգային խաղաղության և անվտանգության ներդրման համատեքստում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ստոլտենբերգն իր հերթին ընդգծել է, որ «Ադրբեջանը դաշինքի հուսալի գործընկերն է», և բարձր է գնահատել բարեփոխումները երկրի պաշտպանական ոլորտում, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններում:

  • Կիսվել: