հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն Մելանի Ժոլիին կոչ է արել «չխոսել սպառնալիքների լեզվով»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մելանի Ժոլիին կոչ է արել «չխոսել սպառնալիքների լեզվով»

Բաքուն Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ կողմնակալ դիրքորոշման մեջ և կոչ արել նրան հրաժարվել «սադրիչ հայտարարություններից»։

«Այն իրավիճակում, երբ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ չկա, կանադացի նախարարի հակառակ հայտարարությունները Կանադայի կողմից դրսևորած ակնհայտ կողմնակալության վառ օրինակն են», - ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Բաքուն նաև կոչ է արել Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին, որը չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը, ձեռնպահ մնալ «սպառնալիքների լեզվով խոսելուց, ինչը չափազանց սխալ է և հաջողություն չի բերի կողմերից ոչ մեկին»։

  • Կիսվել: