Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդունել է Իսրայելի նորանշանակ դեսպանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոնեն Կրաուսին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Նշվում է նաև, որ նրանք բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, գյուղատնտեսական, ներդրումային, ինչպես նաև անվտանգության ոլորտներում, ընդգծվել է, որ հարաբերություններն ունեն զարգացման լայն հեռանկարներ:



