Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել․ «Թուրան»
Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ ակտիվիստ Վիդադի Իսկենդերլին, հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Վկայակոչելով վտարանդի գործչի հարազատներին՝ լրատվամիջոցը փոխանցում է, որ Իսկենդերլին դանակահարվել է երեք դիմակավորված անձանց կողմից, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Թուրան»-ը հիշեցնում է, որ ընդդիմադիր գործիչը երկու տարի առաջ էլ էր հաձակման ենթարկվել, այն ժամանակ նա պնդել էր, որ տեղի ունեցածի պատվիրատուն Ադրբեջանի իշխանությունն է։
Վիդադի Իսկենդերլին հայտնի է սոցցանցերում Ալիևի վարչակազմի հասցեին իր կոշտ քննադատությամբ։