Ադրբեջանի սահմանապահների և իրանցիների միջև Ջրականի հատվածում փոխհրաձգություն է եղել
Ադրբեջանի սահմանապահների և Իրանի քաղաքացիների միջև Ջրականի (Ջաբրայիլի) հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը գլխավոր դատախազության հետ համատեղ հայտարարություն է տարածել։
«Արդյունքում վեց հետապնդվող սահմանախախտներից մեկը վնասազերծվել է, իսկ հինգը կարողացել են հեռանալ տարածքից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Չեզոքածվածը Իրանի քաղաքացի Բեհնամ Բալային է։ Նրա մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ և ավելի քան 32 կիլոգրամ թմրանյութ։
Ավելի ուշ ԱԹՍ-ի օգնությամբ պարզվել է մեկ այլ քաղաքացու գտնվելու վայրը, նա բերման է ենթարկվել։ Գերատեսչությունից հայտնում են, որ երկրորդ հայտնաբերվածը ևս Իրանի քաղաքացի է։