ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանցի պաշտոնյան զոհված զինվորի 1-ին եւ 2-րդ ընտանիքներին առաջարկել է միասին ապրել՝ բնակելի տարածքը տնտեսելու համար

Ադրբեջանցի պաշտոնյան զոհված զինվորի 1-ին եւ 2-րդ ընտանիքներին առաջարկել է միասին ապրել՝ բնակելի տարածքը տնտեսելու համար

Ադրբեջանում տարօրինակ վերաբերմունք են ցուցաբերում զոհված զինվորականների ընտանիքների նկատմամբ։

1news.az-ի փոխանցմամբ՝ զոհված մայոր Ռուսլան Ջաֆարովի կինը՝ Նազաքյաթ Ալիեւան, բողոքում է, որ խոստացած բնակարանը չի ստացել։ Գործը քննվել է, եւ պարզվել է, որ բնակարան է հատկացվել զոհվածի որդուն առաջին ամուսնությունից։ Չնայած պաշտոնական գրանցմանը՝ անօթեւան մնացած երկրորդ կինն ապրում է նկուղում։

Սոցիալական ծառայությունների գործակալության փոխտնօրեն Յունիս Իսմայիլովը հայտնել է, որ Ադրբեջանի բնակարանային օրենսգրքի համաձայն՝ զոհվածի ընտանիքի անդամին հատկացված բնակարանը նախատեսված է նրա ընտանիքի բոլոր անդամների բնակության համար։ Պաշտոնյան հավելել է, որ երկու ընտանիքները պետք է միասին ապրեն։

  • Կիսվել: