հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանաթուրքական զինված ուժերի համատեղ զորավարժություններն ավարտվել են

Ադրբեջանաթուրքական զինված ուժերի համատեղ զորավարժություններն ավարտվել են

Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանական և թուրքական զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ համատեղ զորավարժությունների ընթացքում ստուգվել է ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը, օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների մոտ ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները, ինչպես նաև նախաձեռնողականության դրսևորման և ստորաբաժանումների կառավարման ունակությունները:

Հիշեցնենք, որ զորավարժությունները մեկնարկել էին ապրիլի 8-ին:

 

  • Կիսվել: