հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Ադրբեջանի «Ժողովրդահանրապետական ​​կուսակցության» նախագահ Բադրադդին Գուլիևին։

Թաթարը գոհունակություն է հայտնել բովանդակալից այցի կապակցությամբ և հայտարարել, որ իրենք միշտ հավատարիմ են եղել իրենց հայրենիք Թուրքիային և թուրքական մյուս պետություններին՝ հավելելով, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը և վերջին տարիներին Թուրքիայի Հանրապետության հետ մերձեցումը ոգեշնչել են իրենց, գրում է Ermenihaber.am-ը։

Կիպրոսի հյուսիսային հատվածը զավթած ինքնահռչակ այս պետության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մենք գոհ ենք, որ ադրբեջանցի եղբայրների հետ մեր հարաբերություններն ավելի հեռուն են գնացել, աճել են սոցիալական ու մշակութային շփումները: Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր նկատմամբ: Մենք ազգ ենք նույն ծագմամբ, կիսում ենք նույն մշակույթը, ճակատագրով միավորված պետություններ ենք և տարատեսակ պայքարներում կանգնած ենք կողք կողքի»:

Ուշագրավ է, որ հանդիպմանը առկա են եղել միայն Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության դրոշները: Իսկ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն էլ նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո:

Հանդիպման լուսանկարի հավաստիությունը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ այն հրապարակվել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կողմից։

  • Կիսվել: