հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի միջև: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված դժվարին իրավիճակը: 

Վերահաստատվել է հոկտեմբերի 10-ի մոսկովյան եռակողմ համաձայնությունն անշեղորեն իրագործելու անհրաժեշտությունը:

Ռուսական կողմը շեշտել է հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու մեխանիզմների անհապաղ համաձայնեցմանն այլընտրանք չլինելը. դա հիմք կստեղծի ԼՂ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: