շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ադրբեջանական հեռուստատեսության հերթական էժանագին սադրանքն Իրանի դեմ

Ադրբեջանական հեռուստատեսության հերթական էժանագին սադրանքն Իրանի դեմ

Ադրբեջանական BakuTV հեռուստաալիքը հերթական հակաիրանական սադրանքն է իրականացրել։ Այս մասին գրում է infoteka24-ը՝ հղում տալով ադրբեջանական հաղորդմանը։

Մասնավորապես, եղանակի տեսության ժամանակ հեռուստահաղորդավարը եթերում հայտարարել է. «Չնայած մասամբ ամպամած եղանակին, կարծում ենք, որ Թավրիզում արևոտ եղանակ է լինելու։ Առողջ եղեք, հարգելի հարավային ադրբեջանցիներ»։
Միևնույն ժամանակ, հաղորդավարուհին գլխից հանդգնորեն հանել է գլխաշորը, ինչն էլ դարձել է Իրանում վերջին զանգվածային ցույցերի պատճառ։

Հիշեցնենք, որ հակաիրանական քարոզչության հետ կապված երեկ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Աբդոլահիանն իր դժգոհություն է հայտնել Ադրբեջանի իր գործընկեր Բայրամովին։

  • Կիսվել: