շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ադրբեջանական գազի մատակարարումն Ուկրաինա ռազմավարական քայլ է. Կորեցկի

Ադրբեջանական գազի մատակարարումն Ուկրաինա ռազմավարական քայլ է. Կորեցկի

Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկին մեկնաբանել է Ադրբեջանից գազի գնման առաջին պայմանագրի ստորագրումը։

«Ադրբեջանական գազի մատակարարումն Ուկրաինա ռազմավարական քայլ է, որը ճանապարհ է հարթում երկարաժամկետ համագործակցության համար»,- հայտարարել է Կորեցկին:

Ավելի վաղ «Նավթոգազ» ընկերությունների խումբը հայտարարել էր ադրբեջանական SOCAR խմբի մաս կազմող SOCAR Energy Ukraine-ի հետ ադրբեջանական բնական գազի գնման վերաբերյալ առաջին համաձայնագրի ստորագրման մասին։ Մատակարարման երթուղին Անդրբալկանյան գազատարն է՝ Բուլղարիա - Ռումինիա - Ուկրաինա երթուղով: Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինա ադրբեջանական գազի մատակարարումն արդեն մեկնարկել է:

  • Կիսվել: