ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանական բանակի և Թուրքիայի ԶՈւ-ի հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար. Աքար

Ադրբեջանական բանակի և Թուրքիայի ԶՈւ-ի հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար. Աքար

Ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար: Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ համատեղ մամուլի ասուլիսոի ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Նա, մասնավորապես, նշշել է. ՛՛Մենք շարունակում ենք աշխատել մեր զինված ուժերի զարգացման, մեր երկրների և ազգի պաշտպանության ուղղությամբ։ Մենք նույնպես շատ գոհ ենք մեր բանակների օրեցօր զարգացումից։

Բոլորը տեսնում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են՝ Կովկասում խաղաղության և հանգստության համար՛՛:

  • Կիսվել: