շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ադամ Շիֆը հավանություն է տվել գաղտնի տվյալների արտահոսքին՝ Թրամփին վարկաբեկելու համար

Ադամ Շիֆը հավանություն է տվել գաղտնի տվյալների արտահոսքին՝ Թրամփին վարկաբեկելու համար

2017 թվականին ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը ապահովել է գաղտնի տեղեկատվության արտահոսքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վարկաբեկելու համար։ Այդ մասին հաղորդում է Just the news ամերիկյան պորտալը՝ հղում անելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) փաստաթղթերին, որոնց նա հասանելիություն է ստացել:

Պորտալը մեջբերում է անանուն տեղեկատվության աղբյուրը վերջին ցուցմունքը, որը նա փոխանցել է ՀԴԲ-ին դեռևս 2023 թվականին: Նշվում է, որ տեղեկատվության աղբյուրը անձամբ ներկա է եղել Շիֆի հետ հանդիպմանը, որտեղ քննարկվել է Թրամփի դեմ մեղադրանք առաջադրելու համար գաղտնի փաստաթղթերի արտահոսքը: Նա աշխատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական ​​ընտրովի հանձնաժողովում, որտեղ Շիֆը 2015-ից 2019 թվականներին փոխնախագահ էր, և 2017 թվականից ի վեր ՀԴԲ-ին տեղեկատվություն է փոխանցել դեմոկրատ սենատորի մասին:

«Նրան (տեղեկատվության աղբյուրին) կանչել են Շիֆի հետ բոլոր աշխատակիցների հանդիպմանը։ Այս հանդիպման ժամանակ Շիֆը հայտարարել է, որ խումբը կհրապարակի գաղտնի տեղեկատվություն, որը նսեմացնում է Թրամփին։ Շիֆը նշել է, որ այդ տեղեկատվությունը կօգտագործվի նախագահ Թրամփին մեղադրելու համար»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ ՀԴԲ-ի կողմից աղբյուրի հարցաքննության մի հատվածը մեջբերել է Just the news-ը։

Ըստ պորտալի՝ Շիֆի հետ հանդիպման ժամանակ աղբոյւրը մտահոգություն է հայտնել փաստաթղթերի գաղտնազերծման անօրինականության վերաբերյալ, սակայն Շիֆը վստահ է եղել, որ օրենքի համաձայն դրա համար չի հետապնդվի։ Հոդվածում նշվում է, որ սենատորի մասին ՀԴԲ տվյալները վերջերս ԱՄՆ Կոնգրեսին է փոխանցել ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ սենատոր Շիֆը տարիներ շարունակ քարոզում է «Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրության կեղծ մեղադրանքներ»։

  • Կիսվել: