ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աբխազիայում ցուցարարները ներխուժելով նախագահականի զինանոց զենքեր են տարել

Աբխազիայում ցուցարարները ներխուժելով նախագահականի զինանոց զենքեր են տարել

Սուխումում շարունակվում են անկարգությունները: Ընդդիմությունը և ցուցարարները դժգոհում են նախագահական ընտրություններում պարտված Ալխաս Կվիցինիայի դատական գործի լսումների ընթացքից, 2019 թվականի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննությունից, ինչպես նաև պետության վատ սոցիալ-տնտեսական վիճակից և կոռուպցիայից:

«Սպուտնիկ»-ի աբխազական ծառայության հետ զրույցում Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամադ Կիլբան հայտարարել է, որ ցուցարարները թալանել են նախագահի նստավայրի այն սենյակը, որտեղ զենքեր էին պահվում:

«Բացվել են բոլոր կաբինետները, գողացվել են պետական իշխանության խորհրդանիշներ, բացի այդ, բացվել է զենքի պահման սենյակը, և զենքի որոշակի քանակ գտնվում է ցուցարարների ձեռքում: Այժմ ընթանում են բանակցություններ, վերադարձվել է հինգ միավոր զենք,»,-ասել է նա։

Մուհամադ Կիլբան նաև հայտնել է, որ ներկայիս կառավարությունը չի պլանավորում ուժով հեռացնել նրանց, որոնք ներխուժել էին նախագահի նստավայր և շրջափակել այն, բայց այդպիսի զարգացում  նաև չի բացառվում:

 

  • Կիսվել: