ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աբխազիայի ՌՕՈւ ուղղաթիռը վթարվել է Սուխումից հարավ-արեւելք

Աբխազիայի ՌՕՈւ ուղղաթիռը վթարվել է Սուխումից հարավ-արեւելք

Աբխազիայի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռը վթարվել է Սուխումից հարավ-արեւելք, Գուլրիփշի շրջանում, անձնակազմի բոլոր երեք անդամները ողջ են, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունում։

«Վլադիմիրովկա բնակավայրի մոտ Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել։ Անձնակազմի կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացրել են գերատեսչությունում։

Նշվել է, որ ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները ողջ են։ Պատահարի վայր է մեկնել հանրապետության ԱԻՆ ղեկավար Լեւ Կվիցինիան, միջադեպի պատճառները պարզվում են։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: