շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աբխազիան չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ. Շամբա

Աբխազիան չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ. Շամբա

Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ չեն պատչաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ։

«Աբխազիայում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարց չկա»,- ասել  է Շամբան այն բանից հետո, երբ Հարավային Օսիայի նախագահ  Անատոլի Բիբիլովն հայտարարել էր, թե  հարավօսական Հանրապետությունը իրավաբանական քայլեր կձեռնարկի ՌԴ մտնելու համար:

«Մենք հարգում ենք Հարավային Օսիայի ընտրությունը։ Բայց մենք բոլորովին այլ պատմություն ունենք։ Մենք չունենք այնպիսի քաղաքական կուսակցություններ և քաղաքական գործիչներ, որոնք այդպիսի հարց կբարձրացնեին (ՌԴ-ի կազմի մեջ մտնելու մասին, խմբ․)։ Եվ օրենսդրորեն մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել», - ասել է Շամբան ։

 

  • Կիսվել: