հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ

Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ:

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանի երկրների հարաբերությունների զարգացումը և իրանա-ադրբեջանական հարաբերությունները։

Ամիր Աբդոլլահյանը հարեւանների և տարածաշրջանային երկրների դրական փոխգործակցությունը համարել է տարածաշրջանում խաղաղության և կայունության զարգացման և միջազգային ասպարեզում ավելի մեծ սիներգիայի հիմք:

Մևլութ Չավուշօղլուն այս հեռախոսազրույցում ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համաձայնությունը՝ վստահություն հայտնելով, որ այդ քայլը կբերի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդմանը։

  • Կիսվել: