չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աբդոլլահիանը Կասպից ծովի ԱԳ նախարարների հետ կքննարկի Գազայում ցեղասպանությունը անհապաղ դադարեցնելու ուղիները

Աբդոլլահիանը Կասպից ծովի ԱԳ նախարարների հետ կքննարկի Գազայում ցեղասպանությունը անհապաղ դադարեցնելու ուղիները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին:Ամիր Աբդոլլահիանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա ժամանելուն պես, որտեղ երեքշաբթի առավոտյան կմասնակցի Կասպից ծովի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Ինչպես գրում է mehrnews.com-ը, իրանցի բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Կասպից ծովի ԱԳ նախարարների հետ կքննարկի Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափի ցեղասպանությունը անհապաղ դադարեցնելու ուղիները, մարդասիրական միջանցք բացելու, մարդասիրական օգնություն ուղարկելու և պաղեստինցիների բռնի գաղթը կանխելու ուղիները։

  • Կիսվել: