ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Աբբասը հայտարարել է ՀԱՄԱՍ շարժմանը ոչ մի պարագայում պաղեստինյան պետության կառավարմանը մոտ չթողնելու մասին

Աբբասը հայտարարել է ՀԱՄԱՍ շարժմանը ոչ մի պարագայում պաղեստինյան պետության կառավարմանը մոտ չթողնելու մասին

Պաղեստինի վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժմանը ոչ մի պարագայում մոտ չեն թողնի պաղեստինյան պետության կառավարմանը:

«ՀԱՄԱՍ-ը և մյուս խմբավորումները պետք է իրենց զենքերը հանձնեն Պաղեստինի ազգային վարչակազմին՝ միասնական պետություն, միասնական օրենսդրություն և միայն անվտանգության պետական ուժեր ստեղծելու գործընթացի շրջանակներում»,- վստահեցրել է Աբբասը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված տեսաուղերձում:

Նրա պնդմամբ՝ Գազայի հատվածը պաղեստինյան պետության մաս է կազմում։

«Մենք պատրաստ ենք լիարժեք պատասխանատվություն կրել շրջանի կառավարման և անվտանգության ապահովման համար»,- հավելել է Աբբասը:

 

  • Կիսվել: