երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
6,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ

6,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ

Չիլիի ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին ասված է Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 9.33-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Ուասկո քաղաքից 55 կմ հարավ-արևմուտք: Օջախը 38 կիլոմետր խորության վրա է։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

 

  • Կիսվել: