երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգացել է Թուրքիայի աջակցությունը. Ադրբեջանի ՊՆ

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգացել է Թուրքիայի աջակցությունը. Ադրբեջանի ՊՆ

Շատ կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

«Այդ միջոցառումները նախատեսվում է շարունակել նաև հետագայում։ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեությունը ծառայում է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգացել է Թուրքիայի աջակցությունը»,- ասել է նա:

  • Կիսվել: