շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
34 երկրներում բնակչության 10 տոկոսից պակաս մասն Է պատվաստված քովիդի դեմ. ԱՀԿ

34 երկրներում բնակչության 10 տոկոսից պակաս մասն Է պատվաստված քովիդի դեմ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջադրած նպատակը 2022 թվականի կեսերին բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով հասնելու բնակչության 70-տոկոսանոց ընդգրկման տակավին հեռու Է նվաճումից. 86 երկրներում պատվաստված Է բնակիչների 40 տոկոսից պակաս, իսկ 34 երկրներում՝ 10 տոկոսից պակաս մասը:

Հունվարի 24-ին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: «Մենք տակավին հեռու ենք բոլոր երկրներում (պատվաստումների) 70-տոկոսանոց ընդգրկման հասնելուց»,- ասել Է նա՝ հավելելով, որ «34 երկներում տակավին չեն կարողացել պատվաստել իրենց բնակչության նույնիսկ 10 տոկոսին, իսկ 86 պետություններում պատվաստել են 40 տոկոսից պակաս մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: