ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
22 երկիր Իրանից պահանջում է բացել Հորմուզի նեղուցը

22 երկիր Իրանից պահանջում է բացել Հորմուզի նեղուցը

22 երկիր, որոնց թվում են նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Հորմուզի նեղուցի փաստացի փակումն իրանական ուժերի կողմից։

Երկրները հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել լարվածության սրման վերաբերյալ և կոչ արել Իրանին անհապաղ դադարեցնել սպառնալիքները։

Հայտարարությունը ստորագրած երկրները նաև հայտարարել են Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովմանը մասնակցելու իրենց պատրաստակամության մասին։

  • Կիսվել: