երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ որևէ երկիր Ռուսաստանի դեմ պատժամիջոց չի սահմանել. Վրաստանի վարչապետ

2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ որևէ երկիր Ռուսաստանի դեմ պատժամիջոց չի սահմանել. Վրաստանի վարչապետ

2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ որևէ երկիր Ռուսաստանի դեմ պատժամիջոց չի սահմանել: Այս մասին իր լեհ գործընկեր Մատեուշ Մորավեցկու հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ 

«Ուզում եմ հստակ եւ միանշանակ հայտարարել, որ Վրաստանը՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը եւ մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա էլ ավելի կվնասի մեր երկրին եւ մեր բնակչությանը»,- ասել էր նա։

  • Կիսվել: