հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
17 զոհ, 18 անհետ կորած, որոնց թվում՝ երեխաներ․ վերջին տվյալները՝ Վրաստանի աղետի գոտուց

17 զոհ, 18 անհետ կորած, որոնց թվում՝ երեխաներ․ վերջին տվյալները՝ Վրաստանի աղետի գոտուց

Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի զոհերի թիվն այս պահի դրությամբ (ժամը 22։00) հասել է 17-ի։ Այսօր՝ օգոստոսի 5-ին, հայտնաբերվել է ևս 6 դի։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ 

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, աղետի գոտում կորածների թվում 7-8 երեխա կա։ Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ ընհանուր առմամբ փնտրում են 18 մարդու։

Շովիում այսօր առավոտից վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները, որում ներգրավված են պաշտպանական ուժերը։ Բացի փրկարարներից, տեղում են նաև որոնվող անձանց մտերիմներն ու կամավորները: Զոհվածներից յոթի ինքնությունը հայտնի է։

Այս պահին աղետի գոտուց 210 մարդ է տարհանվել։ Շովիում տեղի ունեցած ողբերգությամբ պայմանավորված օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։

  • Կիսվել: