շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
15 հարևան երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմել է 12 միլիարդ դոլար. ԻԻՀ մասքային ծառայության խոսնակ

15 հարևան երկրների հետ Իրանի առևտրի ծավալը կազմել է 12 միլիարդ դոլար. ԻԻՀ մասքային ծառայության խոսնակ

Իրանի մաքսային ծառայության խոսնակը հայտարարել է, որ վերջին երեք ամսում 15 հարևան երկրների հետ Իրանի ոչ նավթային առևտրի ծավալը կազմել է 12 միլիարդ 363 միլիոն դոլար, գրում է parstoday.com-ը:

Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին վերջին երեք ամիսների ընթացքում հարևան երկրների հետ Իրանի առևտրի մասին ասել է. «Այս ընթացքում Իրանի և հարեւան երկրների միջև փոխանակվել է ավելի քան 20 մլն 973 հազար 840 տոննա ապրանք՝ 12 մլրդ 363 մլն 862 հազար 81 դոլար արժողությամբ, որն աճել է 18 տոկոսով»։

Լաթիֆին հավելել է. «Վերջին երեք ամիսների ընթացքում հարևան երկրների հետ ոչ նավթային առևտուրը կազմել է Իրանի առևտրային ապրանքների կշռի 59 տոկոսը և ընդհանուր արժեքի 49 տոկոսը (ներմուծում և արտահանում)»:

Իրանի մաքսային ծառայության խոսնակը նշել է. «Իրանից դեպի հարևան երկրներ արտահանվող ապրանքների հինգ ուղղություններն են եղել համապատասխանաբար Իրաքը, Թուրքիան, ԱՄԷ-ն, Աֆղանստանը և Օմանը»։

 

  • Կիսվել: