չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
13 պետություն ստացել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ

13 պետություն ստացել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ

Հինգշաբթի տասներեք պետություն ստացել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ։ Դրանք են Ղազախստանը, Ալժիրը, Բելառուսը, Թուրքիան, Բոլիվիան, Կուբան, Ինդոնեզիան, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը։

BRICS-ի մասնակիցները համաձայնության են եկել գործընկեր պետությունների չափանիշների հարցում:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ BRICS միջպետական ​​միավորման ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել, իսկ անդամության հայտ ներկայացրած երկրներին շնորհել գործընկերների կարգավիճակ։

«BRICS-ի երկրների ղեկավարները, ի պատասխան 30-35 երկրի հայտերի, որոշեցին առայժմ նոր անդամներ չավելացնել, մի շարք պետությունների միացնել որպես ասոցիացիայի գործընկերներ»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է IRNA-ն։

  • Կիսվել: