12 զոհ. Չինաստանում հրավառելիքի խանութում պայթյուն է տեղի ունեցել
Չինաստանի Հուբեյ նահանգում հրավառելիքի խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները, տեղեկացնում է Xinhua գործակալությունը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Հուբեյ նահանգի Սյանգյան քաղաքի Չժենցզի շրջանում։
Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհն ընդգրկել է մոտ 50 քառակուսի մետր տարածք։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ։ Բաց կրակը հաջողվել է մարել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 12 զոհվածների մարմիններ։ Ողբերգության պատճառները պարզվում են։



