ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Զվարթնոց»-ում կանոնավոր բեռնային փոխադրումներ կիրականացվեն

«Զվարթնոց»-ում կանոնավոր բեռնային փոխադրումներ կիրականացվեն

Տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ: Այս մասին տեղեկացնում են Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա)  և Երևան  քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:

Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ», ասված է տարածված հայտարարության մեջ։

  • Կիսվել: